Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզիկների դժգոհությունները հիմնավոր չեն, մամուլի հրապարակումները հիմքեր չունեն. ԿԳՄՍ նախարար

«Մարզիկների դժգոհությունները հիմնավոր չեն։ Մամուլի հրապարակումները հիմքեր չունեն, չեն համապատասխանում իրականությանը։ Մարզիկների համար կան ֆինանսական հատկացումներ, այդ թվում՝ 2022թ.-ի համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով որոշ մարզիկների բարձրացրած այն խնդիրներին, որոնք վերաբերում են մրցաշարերի ժամանակ պատշաճ հագուստ, պարագաներ չունենալուն, ինչպես նաև գումարի սակավության պատճառով վիտամիններ չստանալուն և այլն։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու է ԿԳՄՍ նախարարությունը մեկ անձից 750 մլն դրամի գնում կատարել՝ տենդեր հայտարարելու փոխարեն, այն դեպքում, երբ  դեռևս հոկտեմբերին հայտարարվել էր, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երևանում 2022թ. մայիսին։ 

«Մրցաշարի վերջնական հաստատումը մենք ստացանք նոյեմբեր ամսին, ժամանակը շատ քիչ էր։ Մեզ մոտ ժամանել էին ֆեդերացիայի միջազգային ներկայացուցիչներ, կային տարբեր կազմակերպչական հարցեր, և մրցույթի պատշաճ անցկացումը չվտանգելու համար՝ հաշվի առնելով գին, որակ, ներկայանալիություն և փորձ, 6 ընկերությունների հետ, որոնք փորձառություն ունեն, քննարկումներ են եղել, ներկայացրել են իրենց առաջարկները, և միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, թե որ ընկերությանը տրամադրի։ Զուտ ժամկետային խնդրի հետ էր կապված՝ նոյեմբերից մինչև մայիս շատ կարճ ժամանակ է, կարող է չհասցնեինք»,- պատասխանեց նախարարը։  

Մանրամասն՝ տեսանյութում