Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա մանկապատանեկան ֆուտբոլի մինի-մրցաշար

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա մանկապատանեկան ֆուտբոլի մինի-մրցաշար
Սպորտ
14:14, 02 июль 2022
Հուլիսի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա մանկապատանեկան ֆուտբոլի մինի-մրցաշար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մրցաշարին կմասնակցեն «Ակադեմիա», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» և ֆրանսիական Փարիզը  ներկայացնող «Պլեսիս Ռոբինսոն» թիմերի 2008 թվականին ծնված երեխաների մանկապատանեկան թիմերը։

Մրցաշարի եզրափակիչ օրը՝ հուլիսի 5-ին, կկայանա մրցաշարի պարգևատրման արարողությունը։