Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Զաքարյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են Համահայկական խաղերի նախապատրաստման հետ կապված հարցեր

Իշխան Զաքարյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են Համահայկական խաղերի նախապատրաստման հետ կապված հարցեր
Սպորտ
22:40, 18 апрель 2023
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի  գործերի  գլխավոր  հանձնակատար  Զարեհ Սինանյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, հանդիպմանը մասնակցել են ՀԽՀԿ՝ ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Ասիական, Եվրոպական, ԱՊՀ և այլ երկրների ու տարածաշրջանների աշխատանքները համակարգող մասնագետներն ու Հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի համայնքների հետ տարվող աշխատանքների պատասխանատուները։

Նշվում է, որ Իշխան  Զաքարյանը ներկայացրել է այս պահին ստացված հայտերի նախնական վիճակագրությունը և Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կազմակերպչական ընթացքը։ Նա առաջարկել է, որպեսզի գրասենյակն ակտիվ ներգրավվի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝  համատեղելով ուժերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ:

Ըստ աղբյուրի՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ Համահայկական խաղերը Հանձնակատարի գրասենյակի օրակարգային հարցերից է և ավելացրել, որ առաջիկայում այցելություններ  ունի  եվրոպական մի շարք երկրներ, որոնց ընթացքում անպայման կանդրադառնա  Համահայկական խաղերին։