Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ու եզրափակիչի ուղեգիրը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց չեխ Արթուր Օմարովին: Քառորդ եզրափակիչում նա 7-4 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաս Լևային: 1/8 եզրափակիչում՝ մեկնարկային գոտեմարտում, Արթուրը 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն Արթուր Ալեքսանյանը կվիճարկի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

Աղբյուր՝ Vnews