Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն 135 մեդալ ունենք այս տարի՝ 10 մարզաձեւերից, 1-2 տարում նոր մարզական համալիր պետք է կառուցենք միջազգային ստանդարտներին համապատասխան. ԿԳՄՍ նախարար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է մասնավորեցման ցանկից հանել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը և հանձնել ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը: Այն կհիմնանորոգվի և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն։ Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը:

Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հանրապետությունում այս պահին կա թիմերի հավաքների համար երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան ու Օլիմպավանը, երկուսնն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ, այդ պատճառով հաշվի առնելով հավաքականների տարբեր ուղղություններով գրանցած հաջողությունները, առաջարկվում է ստեղծել նոր մարզական կենտրոն։

«Այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ։ Այս պահին 12 մարզադպրոց ու մարզական համալիր կառուցելու գործընթացում ենք։ Նման ենթակառուցվածք ունենալն էլ թույլ կտա ամրապնդել ու ամբողջական մոտեցում ձևավորել մեր հավաքականների պատրաստման ու լավ արդյունքների գրանցման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Կառավարությունը որոշել է հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին հատկացնել անհատույց սեփականության իրավունքով գույք: Հաստատվել է 2023 թ.-ին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը: Արդյունքում՝ մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, կբարձրանա մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակը, մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավվի դրանց մարզման պայմանները:

Կառավարության որոշման հավելվածում նախատեսված 61 կազմակերպությունները 30-ով փոխարինելը պայմանավորված է կազմակերպությունների թվի նվազեցման միջոցով ընտրված կազմակերպությունները մարզագույքով առավել հագեցնելու նպատակահարմարությամբ՝ հաշվի առնելով մարզական կազմակերպությունների առաջնահերթությունները, պահանջվող մարզագույքի արժեքը: Այդ նպատակի համար պետբյուջեից կպահանջվի 100.000.000 ՀՀ դրամ: