Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստվում են Ռուսաստանի հետ հակամարտության. ՆԱՏՕ-ի երեք երկրներ համաձայնագիր են ստորագրել

Պատրաստվում են Ռուսաստանի հետ հակամարտության. ՆԱՏՕ-ի երեք երկրներ համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
12:30, 31 январь 2024
Գերմանիան, Նիդեռլանդները և Լեհաստանը երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, որոնք խանգարում են զորքերի և սպառազինության արագ անդրսահմանային տեղաշարժին, հայտնում է Reuters-ը:

Այն բանից հետո, երբ 2022 թվականին սկսվեց Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սկսեցին արագացված նախապատրաստական աշխատանքները Մոսկվայի հետ ռազմական հակամարտության դեպքում: Այդ դեպքում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պետք է արևելք ուղարկեն մեծ ռազմական ուժեր՝ Գերմանիայի և Լեհաստանի միջով: