Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 28 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 28 հազարը
Աշխարհ
20:02, 10 февраль 2024
Գազայի հատվածում ավելի քան 28 հազար մարդ է զոհվել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրվելուց ի վեր: Նման տվյալներ է ներկայացրել Գազայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ պաղեստինյան անկլավում Իսրայելի հարձակման զոհերի թիվը կազմում է 28064: Գերատեսչությունը հայտնել է, որ նույն ժամանակահատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբից, իսրայելական ուժերի ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ Գազայում վիրավորվել է 67611 պաղեստինցի։