Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրոկուս»-ի կազմակերպիչները պատրաստել էին ևս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներից մեկում. այլ մանրամասներ՝ ըստ աղբյուրի

«Կրոկուս»-ի կազմակերպիչները պատրաստել էին ևս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներից մեկում. այլ մանրամասներ՝ ըստ աղբյուրի
Աշխարհ
10:58, 25 март 2024
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ի վրա ահաբեկչության կազմակերպիչները զուգահեռ պատրաստել էին ևս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներից մեկում, սակայն այն կանխվել է։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ «Իզվեստիա»-ի զրուցակիցը չի նշել երկիրը, որտեղ պատրաստվում էր ահաբեկչությունը, սակայն նշել է, որ այն պետք է տեղի ունենար մոտավորապես այն նույն ժամանակ, ինչ հարձակումը «Կրոկուս»-ի վրա։

Աղբյուրը նաև հայտնել է նախկինում անհայտ մանրամասներ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանցագործները համերգասրահը այրել են սովորական բենզինով։ ««Կրոկուս» տանող ճանապարհին նրանք կանգ են առել բենզալցակայանի մոտ, բենզին են գնել և լցրել պլաստիկ շշերի մեջ։ Հետո այն օգտագործել են դահլիճը հրկիզելու համար»,- պարզաբանել է «Իզվեստիա»-ի զրուցակիցը։

Նա հավելել է, որ խմբավորումը դասական իմաստով չի եղել կազմակերպված ահաբեկչական բջիջ՝ այն գոյություն չի ունեցել ինչ-որ կառույցի շրջանակներում, այլ ձևավորվել է ահաբեկչությունից բառացիորեն մի քանի շաբաթ առաջ։ «Իզվեստիա»-ի զրուցակիցն ասել է, որ դրա մասնակիցներից երկուսը հրահանգներ են ստացել, երբ մեկնել են Թուրքիա, իսկ մնացածները հավաքագրվել են արդեն Ռուսաստանի տարածքում։