Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիներին խնդրել են երեկոյան դուրս չգալ փողոց

Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիներին խնդրել են երեկոյան դուրս չգալ փողոց
Աշխարհ
18:46, 25 март 2024
Տաջիկստանի սփյուռքը խորհուրդ է տվել Ռուսաստանում ապրող Տաջիկստանի քաղաքացիներին երեկոյան ժամերին դուրս չգալ տներից։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ «Տաջիկստանի համայնքների ղեկավարները համաքաղաքացիների համար խորհուրդներ են պատրաստել՝ չմասնակցել զանգվածային միջոցառումներին և երեկոյան աշխատանքից հետո տնից դուրս չգալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, մի շարք գործատուներ Տաջիկստանի քաղաքացի հանդիսացող իրենց աշխատակիցներին խնդրել են հանձնել անձնական տվյալներ՝ անուն-ազգանուն-հայրանուն, անձնագրի տվյալներ և բնակության վայրի մասին տվյալներ։

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանում է ալիքը, մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սփյուռքի ղեկավարները ոչ մի բողոք չեն ստացել Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ հակաիրավական գործողությունների վերաբերյալ։