Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին Դանիլովին հեռացրել է Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

Զելենսկին Դանիլովին հեռացրել է Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի պաշտոնից
Աշխարհ
18:54, 26 март 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին պաշտոնանկ անելու մասին։ Նրա փոխարեն, մեկ այլ հրամանագրով, նշանակվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն։ Հետախուզության ղեկավար է նշանակվել Օլեգ Իվաշչենկոն։ Այս որոշման պատճառները չեն նշվում։ Ինքը՝ Զելենսկին, չի մեկնաբանել Դանիլովի պաշտոնանկությունը։