Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել ամերիկահայ Էլեն Ասատրյանը

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել ամերիկահայ Էլեն Ասատրյանը
Աշխարհ
11:10, 03 апрель 2024
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին հաղորդում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ը (EAPD):


Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։

Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը: