Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ին կխնդրենք դադարեցնել ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ և պատժամիջոցներ կիրառել». Իսրայելի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Թուրքիայի գործողությունների

«ԱՄՆ-ին կխնդրենք դադարեցնել ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ և պատժամիջոցներ կիրառել». Իսրայելի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Թուրքիայի գործողությունների
Աշխարհ
16:21, 09 апрель 2024
Իսրայելը, ի պատասխան արտահանման սահմանափակման Թուրքիայի իշխանությունների գործողությունների, կպատրաստի թուրքական ապրանքների ընդարձակ ցանկ, որոնց ներմուծումը հրեական պետություն կարգելվի։ Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր Գազայի հատվածում շարունակվող գործողության պատճառով 54 անուն ապրանքների արտահանումը Իսրայել սահմանափակելու որոշման մասին։ Դրանց թվում են ավիացիոն վառելիքը, շարժիչային և հանքային յուղերը, տարբեր հաստոցներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ցեմենտը և մարմարը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը հանձնարարել է ԱԳՆ տնտեսական բաժնին պատրաստել ապրանքների ընդարձակ ցանկ, որոնք Թուրքիան չի կարողանա արտահանել Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի դրանից, Իսրայելը, ի պատասխան արտահանման սահմանափակման Թուրքիայի գործողությունների, մտադիր է խնդրել ԱՄՆ-ին դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսության մեջ և պատժամիջոցներ կիրառել, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։