Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք վերջինն եք, որ կարող է խոսել Աստծու մասին. Լռե՛ք, ամոթ ձեզ». Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին

«Դուք վերջինն եք, որ կարող է խոսել Աստծու մասին. Լռե՛ք, ամոթ ձեզ». Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին
Տարածաշրջան
16:42, 22 март 2024
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նախարարության պաշտոնյաներին հանձնարարել է կանչել Թուրքիայի փոխդեսպանին լուրջ նկատողության և Անկարային հստակ մեսիջ փոխանցելու համար։ Կանչի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարություններն էին և «վարչապետ Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու» սպառնալիքները։

«Դուք, որ աջակցում եք ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից նորածինների հրկիզմանը, սպանություններին, բռնաբարողներին և դիակների անդամահատմանը, վերջինն եք, որ կարող է խոսել Աստծու մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ի ձեր բարբարոս ընկերների կողմից կատարված վայրագություններին և մարդկության դեմ հանցագործություններին: Լռե՛ք, ամոթ ձեզ»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 21-ին ելույթ ունենալով Կայսերիում կայացած հանրահավաքում, մաղթել էր, որ «Ալլահը Նեթանյահուին կործանի»։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների միջև հեռակա բանավեճ է ծագում։