Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապույտ երկնքի ֆոնին դեղին բաճկոն. Ռուս բնակչուհու դեմ մատնություն են գրել լուսանկարի գույների պատճառով

Կապույտ երկնքի ֆոնին դեղին բաճկոն. Ռուս բնակչուհու դեմ մատնություն են գրել լուսանկարի գույների պատճառով
Աշխարհ
16:40, 09 апрель 2024
Վոլոգդայի մարզի բնակչուհու դեմ մատնություն են գրել կապույտ երկնքի ֆոնին դեղին բաճկոնով լուսանկարի պատճառով։ Անտոնինա Սմոլինայի խոսքով՝ ապրիլի 3-ին իրեն է այցելել ոստիկանն ու հստակեցրել, որ ինչ-որ տղամարդ հայտարարություն է գրել իր դեմ, որին դուր չի եկել Սմոլինայի լուսանկարը դեղին բաճկոնով կապույտ երկնքի ֆոնին, քանի որ նկարը ասոցիացիաներ է առաջացրել թշնամու խորհրդանիշների հետ:

Ինչպես հաղորդում է BAZA-ն, կինը ստիպված է եղել բացատրություն գրել, որում նշել է, որ երկնքի գույնն իրենից կախված չէ, իսկ իր աշխատավարձի պատճառով էլ չի կարող իրեն թույլ տալ փոխել բաճկոնները ամեն անգամ, երբ փոխվում է հանրային գնահատականը այս կամ այն գույնի։ Ոստիկանը ըմբռնումով է վերաբերվել իրավիճակին))): Անտոնինան սոցիալական ցանցերում գտել է մատնիչին. նա, պարզվել է, ոմն Վալերի Նիկոլաևիչ է։