Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թումանյանի այգում սեպտեմբերին կիրականացվի «Օպերա բաց երկնքի տակ» նախագիծը, կլինեն նաև արտերկրից հրավիրված օպերային աստղեր

Թումանյանի այգում սեպտեմբերին կիրականացվի «Օպերա բաց երկնքի տակ» նախագիծը, կլինեն նաև արտերկրից հրավիրված օպերային աստղեր
Մշակույթ
11:30, 11 сентябрь 2023
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումանյանի այգում սեպտեմբերի 12, 13, 14 և 15-ին կիրականացվի «Օպերա բաց երկնքի տակ» խորագիրը կրող նախագիծը։ Բեմական, տեխնիկական գործընթացների մոնտաժման աշխատանքներն ավարտված են և այսօր կկայանան օպերայի ներկայացումների փորձերը։ Երևանի բնակչության և քաղաքի հյուրերի համար բացօթյա ձևաչափով կցուցադրվեն ազգային օպերային թատրոնի երգացանկային ներկայացումները՝ Անուշ, Տրավիատա օպերաները, իսկ նախագիծը կեզրափակվի «Օպերա-գալա» մեծ ծրագրով՝ արտերկրից հրավիրված օպերային աստղերի մասնակցությամբ։ Գալա համերգը կկայանա սեպտեմբերի 15-ին ժամը 21։00-ին»։ Այս մասին հայտարարեցին այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս տեսակ ներկայացումները պետք է քաղաքում դառնան ավանդույթ։