Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Տոյվո Կլաարը առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում
Աշխարհ
12:14, 17 апрель 2024
 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը էստոնացի դիվանագետներ Այվո Օրավի և Տոյվո Կլաարի թեկնածություններն առաջադրել է Կոսովոյում և Ուզբեկստանում ԵՄ ներկայացուցիչների ղեկավարների պաշտոններում։

Այվո Օրավը ներկայումս Եվրամիությունում Էստոնիայի մշտական ներկայացուցիչն է, իսկ Տոյվո Կլաարը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Դիվանագետների նշանակումներն իրենց նոր պաշտոններում ուժի մեջ կմտնեն հավանության արժանանալուց հետո այն երկրների կողմից, որտեղ նրանց նշանակել են դիվանագիտական աշխատանքի, երեքշաբթի հայտարարել է Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS): Ընդհանուր առմամբ, Ժոզեպ Բորելը երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական առաքելություններում բարձր պաշտոնների է ներկայացրել 44 մարդու։