Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ձևավորում ենք կամավորական ջոկատներ. Արսեն Ավակովը կոչով դիմել է ուկրաինացիներին

Մենք ձևավորում ենք կամավորական ջոկատներ. Արսեն Ավակովը կոչով դիմել է ուկրաինացիներին
Աշխարհ
11:40, 24 февраль 2022
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը ուղերձով դիմել է ուկրաինացիներին:

«Սիրելի ուկրաինացիներ, ընկերներ, 2014-2015 թվականների մարտերի վետերաններ, դիմում եմ ձեզանից յուրաքանչյուրին: 

Եթե ձեզ չեն զորակոչել, խնդրում եմ հոգ տանել ձեր մտերիմների մասին։ Կատարեք ձեր գործը, յուրաքանչյուրդ ձեր տեղում։

Վստահում ենք մեր զինված ուժերին և օգնում ենք, ինչով կարող ենք։

Տարածքային պաշտպանության շրջանակներում մենք ձևավորում ենք կամավորական ջոկատներ։

Խնդրում եմ նրանց, որոնք ունեն հնարավորություն և ցանկություն, պատրաստվել։ Խնդրում եմ հավաքել ամբողջ անհրաժեշտ զինամթերքը և պատրաստ լինել։

Հիմա համաձայնեցնում ենք դետալները պաշտոնական իշխանությունների հետ։

Դրանից հետո կհայտարարենք հավաքի կետերը և պայմանները՝ Ուկրաինայի օրենքների համաձայն։ Մանրամասները և ցուցումները՝ քիչ անց, հետևեք հաղորդագրություններին։

Օգնենք մեր զինված ուժերին՝ պաշտպանության շրջանակներում: Ես Կիևում եմ։ Աշխատանքները տանում ենք Կիևում և Դնեպրում, ներգրավում ենք նոր քաղաքներ։ 

Պահում ենք շարքը։ Մեր վճռականությունն ու պատրաստակամությունը կօգնի Ուկրաինային և նրա զինված ուժերին կանգնեցնել ագրեսորին։ Մենք մեր հողի վրա ենք. ճշմարտությունը մեզ հետ է: Փառք Ուկրաինային»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավակովը։