Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի իշխանություններն անկախ չեն, բոլոր հրամանները տրվում են Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից. Պետդումայի խոսնակը ուկրաինացիներին խաղաղության կոչ է արել

Կիևի իշխանություններն անկախ չեն, բոլոր հրամանները տրվում են Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից. Պետդումայի խոսնակը ուկրաինացիներին խաղաղության կոչ է արել
Աշխարհ
16:18, 24 февраль 2022
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խաղաղության կոչով դիմել է Ուկրաինայի իշխանություններին և բնակիչներին։ Նա կոչը հրապարակել է Telegram-ում։ Այս մասին գրել է Vesti.ru կայքը:

«Դիմում եմ Ուկրաինայի քաղաքացիներին. մենք ձեզ համարել և համարում ենք եղբայրական ժողովուրդ, մեր երկրի գործողությունները ուղղված են բացառապես խաղաղության պաշտպանությանը»,- գրել է Պետդումայի խոսնակը։ «Խնդրում ենք չխառնվել և չմասնակցել Կիևի իշխանությունների առաջարկած մոբիլիզացիաներին, նրանք անկախ չեն, բոլոր հրամանները տրվում են Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից»: 

Վոլոդինը կոչ է արել այն ուկրաինացիներին, որոնց հարազատները ծառայում են զինված ուժերում, խնդրել նրանց վայր դնելու զենքերը և չկատարելու «ուկրաինական ռեժիմի հանցավոր հրամանները»։

Վոլոդինը դիմել է նաև Գերագույն ռադայի պատգամավորներին: «Եթե դուք սիրում եք ձեր հայրենիքը, ամեն ինչ արեք, որպեսզի Ուկրաինան դառնա խաղաղ պետություն: Ձեզանից շատերին դուր չի գալիս, որ ձեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանությունը, և ամերիկացի խորհրդականները նստած են նախարարություններում և գերատեսչություններում»,- գրել է նա։ 

Վոլոդինի տեսանկյունից՝ այն պայմաններում, երբ Ուկրաինան ութ տարի չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները, նրա ապառազմականացումը խաղաղության միակ ճանապարհն է: «Սա Եվրոպայում պատերազմը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու միակ միջոցն է»,-ընդգծել է նա։

Պետդումայի խոսնակի խոսքով՝ ռուս պատգամավորները պաշտպանում են Դոնբասում խաղաղություն հաստատելու համար նախատեսված հատուկ ռազմական գործողություն անցկացնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Այս գործողության նպատակը նա անվանել է մարդկանց պաշտպանությունը, այդ թվում՝ Ուկրաինայում։