Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է անում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է անում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը
Աշխարհ
18:17, 24 февраль 2022
Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմագործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ազմական գործողությունը: 

«Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնագրերը, այլև միջազգային իրավունքի ծանր խախտում է, և լուրջ սպառնալիք է ներկայացնում մեր տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար: Թուրքիան, որ հավատում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքով սահմանները փոխելուն»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Դրանում նաև Ռուսաստանին կոչ է արվում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնվում Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը: