Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնի խնդրանքով Ռուսաստանը հայտարարել է լռության ռեժիմ. կգործեն հումանիտար միջանցքներ` 4 քաղաքից

Մակրոնի խնդրանքով Ռուսաստանը հայտարարել է լռության ռեժիմ. կգործեն հումանիտար միջանցքներ` 4 քաղաքից
Աշխարհ
11:23, 07 март 2022
Ռուսաստանի Դաշնությունը 10:00-ից սկսած՝ հայտարարում է լռության ռեժիմ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքին ընդառաջելով՝ բացում է մարդասիրական միջանցքներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ-ն Ուկրաինայում հումանիտար միջանցքների մասին տեղեկությունները փոխանցել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցների: ՌԴ ԶՈՒ-ն անօդաչուների միջոցով կվերահսկի հումանիտար միջանցքներով բնակչության տարհանումը:

ՊՆ-ն հայտարարել է՝ ուկրաինական կողմի փորձերը՝ խաթարել քաղաքացիների ելքը, անիմաստ են: