Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եգիպտոսում շնաձկան հարձակումից եվս մեկ կին է մահացել

Եգիպտոսում շնաձկան հարձակումից եվս մեկ կին է մահացել
Աշխարհ
16:50, 03 июль 2022
Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել, հայտնում է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Մոտ 40 տարեկան ռումինացի զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերվել է 68-ամյա ավստրիացի կնոջ մահվան պատճառ դարձած հարձակումից ժամեր անց: Երկու հարձակումներն էլ տեղի են ունեցել միմյանցից 600 մետր հեռավորության վրա՝ Սահլ Հաշիշի ափերի մոտ։

Առաջին զոհի մասին հայտնի էր դարձել հուլիսի 1-ին։ Շնաձուկը կծելով պոկել էր 68-ամյա ավստրիացի կնոջ ոտքն ու ձեռքը, նա մահացել էր հիվանդանոցում:

Միջադեպի պատճառով Սահլ Հաշեշ տարածքը մինչև Մակադի ծովածոց փակվել է, իսկ լողալը, դայվինգը և ձկնորսությունը երեք օրով արգելվել են: