Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզում հայտնի լուսանկարիչը վայր է ընկել և փողոցում 9 ժամ անօգնական մնալուց հետո մահացել

Փարիզում հայտնի լուսանկարիչը վայր է ընկել և փողոցում 9 ժամ անօգնական մնալուց հետո մահացել
Հասարակություն
12:12, 27 январь 2022
Փարիզում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռընե Ռոբերը։ Նա 84 տարեկան էր, գրում է korrespondent-ը։

Նշվում է, որ Ռոբերը քաղաքի կենտրոնում ընկել է փողոցում և մոտ 9 ժամ անօգնական մայթին ընկած մնացել․ նրան ոչ ոք չի մոտեցել, ինչի հետևանքով նա ծանր հիպոթերմիայից մահացել է։

Հայտնի է, որ հունվարի 18-ին ժամը 21:30-ին լուսանկարիչը դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով ընկել է և չի կարողացել վեր կենալ։ Հաջորդ օրն առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում փրկարար ծառայության աշխատակիցներին է դիմել մի անօթևան, բայց արդեն ուշ է եղել։

Ռընե Ռոբերտը հայտնի է դարձել Փարիզում որպես ֆլամենկո պարողների դիմանկարային լուսանկարիչ դեռևս 1950-ականներին։ Նա սիրում էր նկարներում պատկերել պարողների ու երաժիշտների զգացմունքային դեմքերը։