Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի դարպասապահը

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի դարպասապահը
Սպորտ
23:04, 05 июль 2021
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի ու NHL-ի «Կոլամբուս Բլու Ջեքեթսի» դարպասապահ Մատիս Կիվելնիեկսը:

Ամերիկյան ակումբը հայտարարել է, որ մահվան պատճառ է դարձել ընկնելու ժամանակ գլխի վնասվածքը: Լատվիական Delfi-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Կիվելնիեկսի կրծքավանդակին է դիպչել անսարք ճայթրուկը, որը պետք է օդում պայթեր տոնական հրավառության ժամանակ։ Ճայթրուկի հարվածից նա  ընկել է և գլխի մահացու վնասվածք ստացել: