Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի կողմից օկուպացված Զապորոժիեի ԱԷԿ-ում պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի. Ուկրաինայի ՆԳՆ

ՌԴ-ի կողմից օկուպացված Զապորոժիեի ԱԷԿ-ում պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի. Ուկրաինայի ՆԳՆ
Աշխարհ
16:14, 18 август 2022
Ուկրաինան պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարների, որ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի կողմից գրավված Զապորոժիեի ԱԷԿ-ում, զգուշացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին։

Facebook-ի իր էջում նա խոսել է աղետի հետևանքների վերացման հարցերով ուսուցման մասին՝ Չեռնոբիլի աղետի կրկնության մտավախությունների ֆոնին, այս անգամ, սակայն, Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում: 

Զորավարժությունների ընթացքում փրկարարները գործարկել են տուժածների տարհանում, ճառագայթային սկանավորման անցկացում և աղտոտված մեքենաների ապաակտիվացում: 

«Շտաբը ստեղծվել է «Էներգաատոմում»: Այնտեղ աշխատում են փրկարարների, ոստիկանության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ովքեր պետք է արձագանքեն համապատասխան սպառնալիքներին: Գնահատվել են պոտենցիալ ռիսկերը, մշակվել գործողությունների ալգորիթմներ: Առաջնահերթությունը բնակչության պաշտպանությունն է: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պատշաճ պատասխանը Ռուսաստանի հանցավոր գործողություններին՝ իր զորքերի կողմից Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի գնդակոծման հարցում: Ռուսաստանը կրկին իրեն պահում է որպես ահաբեկիչ պետություն»,- գրել է Մոնաստիրսկին:

Նախարարը հավելել է, որ քանի դեռ կայանը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, գոյություն ունեն մեծ ռիսկեր։