Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքի ուժերից վեր է ստեղծել նոր ուկրաինացիներ». ԱՄՆ Հետախուզության կենտրոնի տնօրենը՝ Ուկրաինայի բանակի հիմնախնդրի մասին

«Արևմուտքի ուժերից վեր է ստեղծել նոր ուկրաինացիներ». ԱՄՆ Հետախուզության կենտրոնի տնօրենը՝ Ուկրաինայի բանակի հիմնախնդրի մասին
Աշխարհ
12:12, 26 август 2022
Մայք Ռոջերսի անվան Հետախուզության և գլոբալ հարաբերությունների կենտրոնի տնօրեն Ջոշուա Հումինսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակի անձնակազմի վիճակը երկրի Զինված ուժերի հրամանատարության ամենակարևոր հիմնախնդիրն է։ Այս մասին նա գրել է Hill պարբերականի սյունակում։ 

Հումինսկին ենթադրել է, որ ձմռան սկսվելուն պես Ռուսաստանն ու Ուկրաինան կգրավեն պաշտպանական դիրքեր և կձգտեն վերազինվել ու վերախմբավորվել: Այս համատեքստում, փորձագետի կարծիքով, բացի արևմտյան զենքի մատակարարումից, կարևոր խնդիր է դառնում բանակի անձնակազմի վիճակը։

 «Արևմուտքը կարող է տրամադրել աշխարհի ամբողջ օգնությունը, բայց իր ուժերից վեր է ստեղծել նոր ուկրաինացիներ»,- հայտարարել է Հումինսկին: 

Այսպիսով, Կիևի ռեժիմի դաշնակիցները խնդիր կունենան պահպանելու ուկրաինական զորքերի մարտունակությունը, ընդգծել է փորձագետը։

Արևմուտքը, նրա խոսքով, պետք է զբաղվի առաջնագծից զինվորականների դուրսբերմամբ, զինվորների հանգստի կազմակերպմամբ և առաջնագիծ նրանց վերադարձով։