Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հայտարարել է ադրբեջանական բանակի թվաքանակի ավելացման մասին

Ալիևը հայտարարել է ադրբեջանական բանակի թվաքանակի ավելացման մասին
Միջազգային
20:35, 26 июнь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա և  կսկսվի ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը: