Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Լուգանսկի մարզի հյուրանոցին. զոհվել են 200 ռուս դեսանտայիններ. Գայդայ

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Լուգանսկի մարզի հյուրանոցին. զոհվել են 200 ռուս դեսանտայիններ. Գայդայ
Աշխարհ
15:05, 26 август 2022
Լուգանսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է Լուգանսկի մարզի Կադիևկա քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի մասին։ Քաղաքը 2014 թվականից գտնվում է ինքնահռչակ ԼԺՀ-ի վերահսկողության տակ։

Ինչպես հաստատում է Գայդայը, ուկրաինացի զինվորականների թիրախը եղել է «Դոնբաս» հյուրանոցը, որտեղ 2014 թվականից տեղակայված են ռուսամետ զինված կազմավորումները։

«Լուգանսկի մարզի ժամանակավորապես օկուպացված Կադիևկայում (նախկին Ստախանով) ուկրաինացի զինվորները ոչնչացրել են ռուսների բազան, որը նրանք տեղակայել էին «Դոնբաս» հյուրանոցում։ Ոչնչացվել են Ռուսաստանի Դաշնության բանակի 200 օդադեսանտային զինվորականներ»,- Telegram ալիքում գրել է Լուգանսկի  մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը: