Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան կերկարաձգի իր երկու ԱԷԿ-ների շահագործումը մինչև 2023 թվականի ապրիլ

Գերմանիան կերկարաձգի իր երկու ԱԷԿ-ների շահագործումը մինչև 2023 թվականի ապրիլ
Աշխարհ
12:25, 06 сентябрь 2022
Գերմանիան կերկարաձգի իր երկու ատոմակայանների շահագործումը մինչև 2023 թվականի ապրիլը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր ասել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ Նրա խոսքով՝ Գերմանիայում մնացած երեք ԱԷԿ-ներից երկուսը (նրանք պետք է փակվեին մինչև այս տարեվերջ) այնուամենայնիվ կշարունակեն գործել, թեև կառավարությունը չի հրաժարվում երկրում բոլոր ԱԷԿ-ները փակելու իր ծրագրերից։ 

Դրանք կանջատվեն ցանցից, բայց կմնան սպասման ռեժիմում, որպեսզի էներգետիկ ճգնաժամի դեպքում հնարավոր լինի գործի գցել դրանք։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի վերականգնում գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազատարով՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով։ Գերմանիայի կառավարությունը 65 միլիարդ եվրո փոխհատուցում է հատկացնելու բնակիչներին էլեկտրաէներգիայի և ջեռուցման կտրուկ բարձրացված սակագների համար։