Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը համաձայն է Պուտինի հետ, որ հացահատիկը Ուկրաինայից «գնում է հարուստ երկրներ, ոչ թե աղքատ»

Էրդողանը համաձայն է Պուտինի հետ, որ հացահատիկը Ուկրաինայից «գնում է հարուստ երկրներ, ոչ թե աղքատ»
Աշխարհ
17:37, 08 сентябрь 2022
«Ցավոք սրտի, հացահատիկը, որը գալիս է հացահատիկային բեռներով, գնում է հարուստ երկրներ, ոչ թե աղքատ»,- ասել է նախագահ Էրդողանը Խորվաթիայում կայացած մամուլի ասուլիսում։

«Մինչ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվում են, պարոն Պուտինին անհանգստացնում է այն փաստը, որ հացահատիկ են մատակարարվում այն երկրներ, որոնք սահմանում են այդ պատժամիջոցները»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է այս թեման քննարկել Պուտինի հետ Սամարղանդում։ «Մենք հույս ունենք մատակարարումներ սկսել Ռուսաստանից»,- հավելել է Էրդողանը։

 Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական նավահանգիստներից դուրս եկած 87 նավերից միայն 2-ն են բեռնված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, որն օգնություն է նախատեսում ամենաաղքատ երկրներին։

 Նա հացահատիկի համաձայնագիրը խաբեբայություն է անվանել և հայտարարել, որ ցանկանում է սահմանափակել ուկրաինական հացահատիկի մուտքը շուկաներ:

 Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ հացահատիկի մեծ մասն ուղարկվում է Ասիայի և Աֆրիկայի նավահանգիստներ։