Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի Գերագույն ռադան Չեչնիան ճանաչել է «Ռուսաստանի կողմից օկուպացված»

Ուկրաինայի Գերագույն ռադան Չեչնիան ճանաչել է «Ռուսաստանի կողմից օկուպացված»
Աշխարհ
13:03, 19 октябрь 2022
Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի քվեարկել է հօգուտ բանաձևի, որով Իչկերիայի չեչենական հանրապետությունը հռչակվում է որպես «Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված» տարածք: 

Երեքշաբթի ուկրաինացի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանաձևին, որը «ճանաչում է Իչկերիայի չեչենական հանրապետությունը որպես Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված տարածք՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող զինված ագրեսիայի հետևանքով»։

Օրենսդիրների բանաձևը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չեչենական երկու պատերազմներում կատարված ռազմական հանցագործությունները, ինչպես նաև 19-րդ և 20-րդ դարերում կատարված այլ պատմական հանցագործություններ:

 Բանաձևի օգտին կողմ են քվեարկել 290 պատգամավորներ, քվեարկությանը ներկա է եղել 352 պատգամավոր: