Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մարզերի բռնակցումը դատապարտող բանաձևը. կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5

ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մարզերի բռնակցումը դատապարտող բանաձևը. կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5
Աշխարհ
12:15, 13 октябрь 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մարզերի բռնակցումը դատապարտող բանաձևը։

 Բանաձևին կողմ է քվեարկել 143 երկիր, 35-ը ձեռնպահ է մնացել։

 Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Բելառուսը և Հյուսիսային Կորեան։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում «այսպես կոչված, հանրաքվեները» անօրինական են, և Ռուսաստանից պահանջել է չեղարկել բռնակցման որոշումները։