Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ. դեմ է քվեարկել 5 երկիր, Հայաստանը ձեռնպահ է մնացել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ. դեմ է քվեարկել 5 երկիր, Հայաստանը ձեռնպահ է մնացել
Քաղաքականություն
22:25, 02 март 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնություն ներխուժման վերաբերյալ. հաղորդում է korrespondent.net-ը:


Մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել բանաձևին, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել հարձակումները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից:

Կողմ է քվեարկել 141 երկիր։ Դեմ են քվեարկել հինգ երկրներ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։

Ձեռնպահ են քվեարկել 35 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ղազախստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան,  Հայաստանը:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի