Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ում «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան» հետաքննելու բանաձեւ է ընդունվել․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել․ լուսանկար

ՄԱԿ-ում «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան» հետաքննելու բանաձեւ է ընդունվել․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել․ լուսանկար
Միջազգային
15:41, 04 март 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է անհապաղ ստեղծել միջազգային հանձնաժողով՝ հետաքննելու «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։

Նշվում է, որ կձեւավորվի հատուկ հանձնաժողով, որում կընդգրկվեն երեք փորձագետներ։ Նախնական պլանի համաձայն՝ հանձնաժողովը կաշխատի մեկ տարի։

Համապատասխան բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 32 պետություն, դեմ են արտահայտվել Ռուսաստանի եւ Էրիթրեայի պատվիրակները, իսկ 13 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը ձեռնպահ են քվեարկել։