Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան Ուկրաինային է փոխանցել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Թուրքիան Ուկրաինային է փոխանցել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
Աշխարհ
13:22, 23 ноябрь 2022
Թուրքիան Ուկրաինային է փոխանցել TRLG-230 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, գրում են ուկրաինական Telegram ալիքները։
 
Նրանց համար նախատեսված արձակման կայանքների և արկերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Նշվում է, որ թուրքական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են զուգահեռաբար աշխատել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի հետ, որոնք իրականացնում են թիրախավորում։