Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևն ունի բոլոր հնարավորությունները կարգավորելու իրավիճակը. Պեսկով

Կիևն ունի բոլոր հնարավորությունները կարգավորելու իրավիճակը. Պեսկով
Աշխարհ
16:54, 24 ноябрь 2022
Կիևն ունի բոլոր հնարավորությունները իրավիճակն այնպես կարգավորելու, որպեսզի կատարվեն Մոսկվայի պահանջները և դադարեցնեն սեփական բնակչության հնարավոր տառապանքները։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով շարքային ուկրաինացիների հետ կապված իրավիճակի մասին հարցին։

«Ուկրաինայի ղեկավարությունը բոլոր հնարավորություններն ունի իրավիճակը բերելու նորմալ հունի, ունի բոլոր հնարավորությունները՝ կարգավորելու իրավիճակն այնպես, որպեսզի կատարի ռուսական կողմի պահանջները և, համապատասխանաբար, դադարեցնի խաղաղ բնակչության բոլոր հնարավոր տառապանքները»,- ասել է նա։