Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի գործարանում պայթյունի 7 զոհերի թվում է նաև Վրաստանի քաղաքացի

Բաքվի գործարանում պայթյունի 7 զոհերի թվում է նաև Վրաստանի քաղաքացի
Տարածաշրջան
13:03, 16 январь 2024
Նախօրեին Բաքվի Ա.Կունանբաևի փողոցում գտնվող կահույքի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել հրդեհ։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 3 մարդու, 24 մարդ վիրավորվել է, հայտնաբերվել է մահացած յոթ մարդու մարմին։ 

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով յոթ զոհերի թվում է նաև Վրաստանի քաղաքացի։ Վրաստանի քաղաքացի 35-ամյա Սարաջ Յուսուբովը Բաքու էր ժամանել գումար վաստակելու։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Այս պահին որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: