Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիա-Ռուսաստան բիզնես նախագծերը կյանքի չեն կոչվում. ինչն է պատճառը

Թուրքիա-Ռուսաստան բիզնես նախագծերը կյանքի չեն կոչվում. ինչն է պատճառը
Տարածաշրջան
11:13, 22 январь 2024
Թուրքիայի և Ռուսաստանի մի շարք համատեղ նախագծեր մասնավոր հատվածում սպառնալիքի տակ են՝ վճարային փոխանցումների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական շուկա կոսմետիկա և կենցաղային ապրանքներ մատակարարող թուրքական ընկերություններից մեկի աղբյուրը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ թուրք արտահանողներին բանկերը մերժել են դրամական փոխանցումներ ընդունել Ռուսաստանից՝ նախատեսված ապրանքների դիմաց վճարելու համար։ Հունվարի 1-ից գործարքները գործնականում դադարեցվել են: Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն ասել է, որ դիվանագետները կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ այս հարցով։

«Մենք մեծ հույս ունենք, որ խնդիրը կլուծվի այս շաբաթ։ Երկու երկրների համատեղ բիզնես նախագծերը մեծ ռիսկի տակ են։ Մեզ տեղեկացրել են, որ համապատասխան գերատեսչությունները լուծում են խնդիրը»,- նշել է գործակալության աղբյուրը։
 
Անկարայում բանկային ոլորտում աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ ֆինանսական գործարքների հետ կապված խնդիրը ծագել է տարեսկզբին, ինչը մասամբ կապված է Թուրքիայի վրա ճնշումների հետ՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով: Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ բանկային ոլորտը ոչ մի ապացույց չի ստացել, որ թուրքական կողմն օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։