Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ տիրում է ավտորիտարիզմը. Ադրբեջանի նախկին վարչապետը՝ Ասադովի ելույթի մասին

Ադրբեջանում ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ տիրում է ավտորիտարիզմը. Ադրբեջանի նախկին վարչապետը՝ Ասադովի ելույթի մասին
Տարածաշրջան
18:39, 16 февраль 2024
Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են Ալի Ասադովի ելույթը խորհրդարանում՝ Ադրբեջանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո։

«Ալի Ասադովի ելույթը Իլհամ Ալիևի երդմնակալության ելույթի կրկնությունն էր։ Նա ընդհանրացված ձևով կրկնեց ռազմական անվտանգության ապահովման, սահմանների պաշտպանության, սոցիալ-տնտեսական զարգացման, նոր տեխնոլոգիաների կիրառման մասին թեզերը»,- ասել է Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը։

Նա նշել է, որ Ադրբեջանում կառավարությունը ղեկավարում է նախագահը, իսկ վարչապետը «կատարող անձ է»։

«Ադրբեջանում սկզբունքորեն ավարտվել է կապիտալի առաջնային կուտակման փուլը։ Ուստի բյուրոկրատա օլիգարխի  համակարգը պետք է վերացվի։ Անհրաժեշտ է վերացնել քաղաքական իշխանության և տնտեսության հզորացման կենտրոնացումը մի ձեռքում, որպեսզի անցնենք մրցունակ տնտեսության»,- ասել է Հուսեյնը։

Ադրբեջանում ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ տիրում է ավտորիտարիզմը, ինչը խնդիրներ է ստեղծում տնտեսության զարգացման համար, ասել է նա: