Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքին» կա այլընտրանքային տարբերակ. Թուրքիայի տրանսպորտի նախարար

«Զանգեզուրի միջանցքին» կա այլընտրանքային տարբերակ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Տարածաշրջան
14:13, 19 февраль 2024
Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով, Hürriyet թերթին ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Եթե հայկական կողմի հետ խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաև Իրանի հետ՝ մասնավորապես այդ երկրի տարածքով միջանցքի հնարավորության հետ կապված։ Երկու տարբերակներն էլ այժմ քննարկվում են»,- ասել է Ուրալօղլուն։