Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից

Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից
Տարածաշրջան
21:40, 19 февраль 2024
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիս են տվել:

Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրների միջև սկսված գործընթացին:

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում և աշխարհում խաղաղության հաստատման տեսանկյունից: 

«Հավատում եմ, որ Հայաստանը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի   այս գործընթացը  անհրաժեշտաբար կգնահատի»։
Ապա նաև ընդգծել է, որ այդ գործընթացում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և շարունակում գործել նրա հետ միասին:
Բացի այդ Էրդողանը երրորդ երկրներին մեղադրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու մեջ և նրանց կոչ արել նման քայլերի փոխարեն կառուցողական ներդրում ունենալ այդ հարցում:

Վերջում Էրդողանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին նախընթաց օրերին տեղի ունեցած միջադեպերն այլևս չեն կրկնվի։

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button