Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա մեղադրանքներին՝ դրանք համարելով «անհիմն»

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա մեղադրանքներին՝ դրանք համարելով «անհիմն»
Տարածաշրջան
11:46, 22 февраль 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին և մեղադրանքներին՝ դրանք համարելով «անհիմն և միակողմանիորեն Հայաստանին պաշտպանող»:

Բաքուն կրկին վկայակոչել է անցած 30 տարիները՝ ասելով, թե «30 տարվա մեջ Ֆրանսիան չի խոսել ադրբեջանցիների իրավունքների մասին»: «Ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը, որը Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակներում շոշափում է տարածքային ամբողջականության կարևորությունը, պարզաբաներ, թե ինչո՞ւ նա չի արտահայտվել գրեթե 30 տարի շարունակված հայկական ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացման դեմ, այդ թվում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակվող օկուպացման»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կրկին հայտարարում ենք, որ Ֆրանսիայի դավադիր քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունք չի տա»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։