Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում այսօր ընտրություններ են

Իրանում այսօր ընտրություններ են
Տարածաշրջան
11:03, 01 март 2024
Իրանում այսօր անցկացվում են միանգամից երկու կառավարական մարմինների՝ Մեջլիսի (խորհրդարան) և Փորձագետների խորհրդի ընտրություններ։

Մեջլիսը բաղկացած է 290 անդամից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։ Փորձագետների խորհուրդը, որի առանցքային գործառույթը երկրի գերագույն առաջնորդի ընտրությունն է, հատուկ կառավարական մարմին է, որի կազմում ընդգրկվում է 88 իսլամական աստվածաբան (մուջթահիդ), որոնք ընտրվում են 8 տարի ժամկետով։

Իրանում ընտրելու իրավունք ունի երկրի 87 միլիոն քաղաքացիներից ավելի քան 61 միլիոնը։

Ընտրատեղամասերն արդեն սկսել են աշխատանքը, և ինչպես հայտնում է Իրանի Ընտրական շտաբը, նրանք կաշխատեն 10 ժամ՝ ժամը 8:00-ից  մինչև 18:00-ն տեղի ժամանակով: