Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Քաղաքականություն / Աշխարհ
10:52, 14 май 2023
Թուրքիայում այսօր տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Anadolu գործակալությունը հայտնում է, որ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 64,1 միլիոն մարդ։

4,9 միլիոն մարդ առաջին անգամ են քվեարկելու։
Տեղադրվել է 191 885 քվեատուփ։

Յուրաքանչյուր ընտրող կքվեարկի երկու քվեաթերթիկ՝ մեկը նախագահի, մյուսը՝ խորհրդարանականների համար, երկուսն էլ պաշտոնավարելու են հինգ տարի ժամկետով:
Ընտրողները ընտրություն են կատարելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Քեմալ Քըլըչդարօղլուի և Սինան Օգանի միջև: