Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում և Անկարայում քեմալականները տոնում են իրենց հաղթանակը. «Թուրքիայի համար բացվում է նոր դարաշրջանի դուռ»

Ստամբուլում և Անկարայում քեմալականները տոնում են իրենց հաղթանակը. «Թուրքիայի համար բացվում է նոր դարաշրջանի դուռ»
Տարածաշրջան
12:49, 01 апрель 2024
Ստամբուլում տեղի է ունեցել քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության հաղթական հանրահավաքը։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բնակիչներն էլ այս գիշեր տոնել են քեմալական քաղաքապետ Մանսուր Յավաշի հաղթանակը։

Քեմալականների կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակը «Թուրքիայի համար բացում է նոր դարաշրջանի դուռ»։ «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այսօր ընտրողները որոշել են նոր քաղաքականություն հաստատել Թուրքիայում։ Մենք Թուրքիայի Հանրապետություն ենք մեր բոլոր գույներով։ Մեր տարբերությունները մեր հարստությունն են»,- ասել է Օզելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, մեկնաբանելով իր կուսակցության պարտությունը և շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուր ընտրողի, ասել է. «Այս ընտրություններում հաղթեց մեր ժողովրդավարությունը։ Այսօրվա ընտրությունները մեզ համար շրջադարձային պահ են, բայց ոչ վերջը մեզ համար»։