Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան Հայաստանին կոչ է անում ականների ճշգրիտ քարտեզները հանձնել Ադրբեջանին

Թուրքիան Հայաստանին կոչ է անում ականների ճշգրիտ քարտեզները հանձնել Ադրբեջանին
Տարածաշրջան
16:38, 04 апрель 2024
«Հայաստանին կոչ ենք անում ականների ճշգրիտ քարտեզները հանձնել Ադրբեջանին»: Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ապրիլի 4-ի՝ Ականների վտանգավորության հարցերի իրազեկման և ականազերծմանն աջակցության միջազգային օրվա կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը՝ կապված «օկուպացիայից ազատագրված տարածքներում տեղադրված մեծ թվով ականների հետ»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների դեմ պայքարող երկրներին ուժեղ աջակցությունը կշարունակվի։