Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի և Ադրբեջանի սակրավորները Արցախի գրավյալ տարածքներում ականներից մաքրել են 123 քառակուսի կիլոմետր տարածք

Թուրքիայի և Ադրբեջանի սակրավորները Արցախի գրավյալ տարածքներում ականներից մաքրել են 123 քառակուսի կիլոմետր տարածք
Միջազգային
17:31, 01 ноябрь 2021
Շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի աջակցությունը  Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքներում ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման գործում։ APA-ի տեղական բյուրոյի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փյունար Քարան։

Թուրքիայի և Ադրբեջանի սակրավորները գրավյալ տարածքներում ականներից մաքրել են 123 քառակուսի կիլոմետր տարածք։

Փյունար Քարան նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի 899 աշխատակիցներ ականազերծման դասընթացներ են անցել։

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը շնորհավորել է ադրբեջանցիներին նոյեմբերի 8-ի՝ Արցախյան երկրորդ պատերազմում կրած hաղթանակի օրվա առթիվ և ընդգծել Թուրքիայի շարունակական աջակցությունն Ադրբեջանին։