Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաքվում ինձ առաջարկել են 300.000 դոլարի դիմաց պարտվել». Ֆրենկ Չամիզո

«Բաքվում ինձ առաջարկել են 300.000 դոլարի դիմաց պարտվել». Ֆրենկ Չամիզո
Տարածաշրջան
11:51, 11 апрель 2024
Իտալացի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրենկ Չամիզոն  Eurosport-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչպես են Բաքվի նախաօլիմպիական խաղերում իրեն 300 հազար դոլար կաշառք առաջարկել պարտվելու դիմաց: «Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես պայքարում էի նրանց տանը, իսկ նրանք ամեն ինչ գնել են։ Ադրբեջանցիների հետ ամբողջ մրցաշարի ընթացքում միևնույն մրցավարն էր (Ալեքսեյ Բազուլինը)։ Ես հասա մինչև եզրափակիչ, բայց հետո տեղի ունեցավ այն, ինչն ինձ հիշեցնում է բազմամյա վաղեմության բռնցքամարտը։ Իսկ հետո, այո, ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին՝ 300.000 դոլար, որպեսզի ես պարտվեմ:

Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ կշռվելու օրվա առավոտյան։ Ես նրանց ուղարկեցի... որովհետև ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։ Հեշտ չէ զրկել ինձ պատվից: Ապացո՞ւյցը: Ես կենդանի ապացույց եմ. ես անձամբ վերապրում եմ այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի դիտեք մենամարտը։ Ինձ համար այնքան գարշելի էր, որ չեմ զգում, որ խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրենկ Չամիզոն Eurosport-ին տված հարցազրույցում: