Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք
Տարածաշրջան
12:21, 30 апрель 2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:


Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 312 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,69%, վերջին 14 օրը՝1,01%, վերջին 7 օրը՝0,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 655 098 դեպք: Ապաքինվել է ևս 237 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 637 037:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 808։


Երկրում ընդհանուր կատարվել է 2 882 075 պատվաստում։