Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում․ ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար․ Արցախի պետնախարար

Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում․ ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար․ Արցախի պետնախարար
Տարածաշրջան
18:03, 18 январь 2023
Արցախի շրջափակումը քաղաքական է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ, Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է, այսօր ընդլայնված խորհրդակցությանն ասել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Պայքարը գնում է սուբյեկտայնության համար», - նշել է նա՝ շարունակելով. «Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար»:
Բաքուն շարունակում է հայտարարել, որ ճանապարհը փակ չէ:

Ռուբեն Վարդանյանը նշել է՝ երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում, և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը: