Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մենք չլինեինք, արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի․ Էրդողան

Եթե մենք չլինեինք, արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի․ Էրդողան
Տարածաշրջան
10:46, 30 март 2023
Թուրքիան մտադիր չէ ինչ-որ պատերազմի մեջ մտնել. սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ Նա իր ծրագրերի մասին խոսել է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախևառաջ՝ մենք (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Մենք չենք սկսի կերակրել միգրանտներին: Եթե մենք չլինեինք, արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի»,- ասել է նա՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը, եթե հաղթեն առաջիկա ընտրություններում։ 

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ։ Առաջին փուլում հաղթելու համար պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլում ամենամեծ աջակցություն ստացած երկու թեկնածուները։

Սպասվում է, որ հիմնական մրցակիցները կլինեն Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և Թուրքիայի ներկայիս նախագահը։